Մատչելիության հղումներ

Բիլստրյոմ․ «F-35-երի՝ Թուրքիա առաքման և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը փոխկապակցված են»


«Թուրքիա F-35 մակնիշի ամերիկյան կործանիչների մատակարարման և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը փոխկապակցված են», - այսօր Բրյուսելում, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի մեկնարկին, հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբի Բիլստրյոմը։

«Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր դեռ սեպտեմբերին, այնպես որ սա կարելի է շատ վատ թաքցված գաղտնիք որակել», - նշել է շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ՝ «Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կատարել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG