Մատչելիության հղումներ

86 տարեկանում մահացել է Քուվեյթի իշխող էմիրը


86 տարեկանում մահացել է Քուվեյթի իշխող էմիր շեյխ Նաուաֆ ալ Ահմադ ալ Սաբահը, հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը։

Նա երկրի 16-րդ էմիրն է, որը իշխանության է եկել 2020 թվականի սեպտեմբերին։ Նոյեմբերին երկրի առաջնորդը հիվանդանոց էր տեղափոխվել, սակայն պատճառների մասին չէր հաղորդվել։

Էմիրի մահից հետո իշխանությունը փոխանցվում է թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբերը Ալ-Սաբահին։ Վերջինս 83 տարեկան է և համարվում է աշխարհի ամենատարեց թագաժառանգը:

Նաուաֆ ալ Ահմադ ալ Սաբահը ծնվել է Քուվեյթում, կրթություն ստացել Մեծ Բրիտանիայում, եղել է երկրի ներքին գործերի, ինչպես նաև պաշտպանության նախարարը, զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։

Մոտ 4,2 միլիոն բնակչություն ունեցող Քուվեյթն իր նավթի պաշարներով վեցերորդն է աշխարհում։ Սաուդյան Արաբիային ու Իրաքին սահմանակից այդ երկրում ԱՄՆ-ն խոշոր ռազմական ներկայություն ունի՝ 13,5 հազար զինծառայող եւ ռազմաօդային ուժեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG