Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակի հատուկ ուժերը մարտավարական վարժանքներ են անցկացրել


Ադրբեջանական բանակի հատուկ ուժերը՝ «Կոմանդոյի» զինվորականները մարտավարական վարժանքներ են անցկացրել՝ «դիվերսանտների խմբեր չեզոքացնելու համար»։

Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նրանց առջև խնդիր է դրվել արագ արձագանքել պայմանական հակառակորդին, որը իբրև թե փորձում է Ադրբեջանի դեմ դիվերսիա իրականացնել։

Կիրառվել են օդային հետախուզության միջոցներ, «հակառակորդի զինտեխնիկան դարանակակելու, խմբավորման անդամներին առևանգելու վարժանքներ»։

«Կոմանդոսը» հատուկ ստորաբաժանում է, որը ստեղծվել է Ադրբեջանի զինված ուժերում 44-օրյա պատերազմից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG