Դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 23:28-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 15 կմ արևելք գրանցվել է 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալլ ուժգնությամբ։