Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական երկօրյա այցով այսօր ժամանել է Վիետնամ։
Վիետնամի ղեկավարների հետ նախատեսվում է քննարկում երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ,՝ կենտրոնանալով հիմնական վեց ուղղությունների վրա, այդ թվում՝ քաղաքականություն, անվտանգություն, գործնական համագործակցություն, հանրային աջակցություն և ծովային խնդիրներ։
Չինաստանը և Վիետնամը Հարավչինական ծովում տարաձայնություններ ունեն։ Այսօր նրանք հայտարարեցին, թե ցանկանում են զարգացնել կապերը։
Սի Ծինփինը Վիետնամ է այցելում 3 ամիս անց այն բանից հետո, երբ Հանոյնը բարելավեց պաշտոնական հարաբերությունները Վաշինգտոնի հետ։