Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ժամանել է Բաքու


Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է Բաքու։

«Սկսելով իմ պաշտոնական այցը Ադրբեջան՝ ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօրվա համատեղ հայտարարությունը։ Դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ։ Եվրոպայի խորհուրդը շարունակում է պատրաստ լինել աջակցելու երկու կողմերին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- X-ի իր էջում գրել է Բուրիչը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բուրիչն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

XS
SM
MD
LG