Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Բուրիչը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները


Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, հայտնում են կառավարությունից։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի, կարևորվել է դրա շարունակականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG