Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ելույթի համար հրավիրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հաջորդ չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, Լավրովը ներկա կլինի Դաշնային խորհրդի լիագումար նիստին և ելույթ կունենա «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի իրականացումը» թեմայով:
Այդ որոշումը սենատորներն այսօր են ընդունել:
Արտաքին գերատեսչության ղեկավարի ելույթը տեղի կունենա «կառավարության ժամի» շրջանակում: