Մատչելիության հղումներ

Պուտինը ժամանել է Սաուդյան Արաբիա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի թագաժառանգ, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալմանի հետ։

Ռուսաստանի առաջնորդը Էր-Ռիադ է ժամանել երեկոյան։ Այսօր ավելի վաղ Պուտինը այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում։

ՌԴ նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում Պուտինը թագաժառանգի հետ կքննարկի առևտրային, միջազգային քաղաքականությանը և մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրներում էլ քննարկման առարկաներից է լինելու նաև Իսրայելի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև հակամարտությունը:

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերից հետո Կրեմլի ղեկավարը խիստ սահմանափակել է օտարերկրյա այցերը։

ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ՌԴ նախագահին ձերբակալության վտանգ չի սպառնում, քանի որ այդ երկրները չեն միացել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG