Մատչելիության հղումներ

«Կիրիակոս, իմ ընկեր, մենք չենք սպառնում ձեզ, եթե դուք չսպառնաք մեզ», ասելու է Էրդողանը՝ Միցոտակիսին


«Հունաստանը և Թուրքիան պետք է ամրապնդեն վստահությունը և խորացնեն համագործակցությունը ընդհանուր մարտահրավերների շուրջ՝ փորձելով լուծել իրենց տարաձայնությունները»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Աթենք մեկնելու նախօրեին հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։

«Չկա որևէ խնդիր, որը մենք չկարողանանք լուծել երկխոսության միջոցով՝ հիմնված փոխադարձ բարի կամքի վրա», - նշել է նա։

Դեկտեմբերի 7-ին Աթենքում տեղի է ունենալու Հունաստան-Թուրքիա համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հերթական նիստը, որը նախագահելու են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Ես նրան ասելու եմ՝ Կիրիակոս, ի՛մ ընկեր, մենք չենք սպառում ձեզ, եթե դուք չսպառնաք մեզ»,- ասել է Էրդողանը Kathimerini թերթին։

XS
SM
MD
LG