Մատչելիության հղումներ

Վրաստանը ռուսական ալյուր ամենաշատ ներմուծող երկրորդ երկիրն է


2023 թվականի հունվար-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը ռուսական ալյուր ամենաշատ ներմուծած երկրորդ երկիրն է։

«Ագրոէքսպորտ»-ի տվյալներով՝10 ամսվա ընթացքում Վրաստանը 126 հազար տոննա ալյուր է ներմուծել Ռուսաստանց։

Առաջին տեղում Իրաքն է, որը Ռուսաստանից 150 տոննա ալյուր է ներմուծել։ Երրորդ խոշոր ներմուծողը Չինաստանն է՝ 100 հազար տոննա։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը 10 ամիսների ընթացքում 990 հազար տոննա ալյուր է արտահանել, ինչը 3 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

XS
SM
MD
LG