Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը տապալեց «Հայաքվե»-ի նախագիծը. Ավետիք Չալաբյանի մեկնաբանությունը


«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր մերժեց նիստի օրակարգ ընդունել «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը։ Օրինագիծն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը։

«Ազատությունն» այս թեմայով զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ:

«Ազատություն». - Ամիսներ առաջ այս նախաձեռնության մեկնարկին Դուք ասում էիք, որ մարդիկ շատ հիասթափված են Փաշինյանից, «Քաղաքացիական պայմանագրում» դա լավ հասկանում են ու ըստ այդմ չէիք բացառում, որ կարող է գան ու կողմ քվեարկեն:

Չալաբյան. - Ճիշտ հարց եք բարձրացնում, նրանք նույնիսկ խուսափեցին նախագիծը ներառել Ազգային ժողովի օրակարգում, որը, մեղմ ասած, ապտակ է այն 58 հազար քաղաքացիներին, որոնք այդ նախագծի համար ամառվա ընթացքում եկել են, ստորագրել են և իրենց քաղաքական կամքն են դրսևորել: Այս իշխանությունը կարող էր դա քննարկել, իր արգումենտները բերել, կարող էր բացատրել՝ ինչու այս օրենքի նախագիծը պետք չէ այս պահին ընդունել: Երբ որ մարդիկ դրան դեմ են քվեարկում, իրենք պետք է ասեն՝ լավ, էդ նույն կառավարության ծրագրի մեջ եղած խոստումները դրույթները, հանձնառությունները, որ էդ կառավարությունը վերցրել է Արցախի մասով, Հայաստանի Հանրապետության մասով, Արցախի ժողովրդի պաշտպանության մասով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG