Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է Կրեմլը։
ՌԴ նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում Պուտինը թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ կքննարկի առևտրային, միջազգային քաղաքականությանը և մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։
Նույն հարցերի շուրջ Կրեմլի ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել նաեւ ԱՄԷ-ի առաջնորդ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրներում էլ Պուտինը պատրաստվում է քննարկել նաև Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունը:
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերից հետո Կրեմլի ղեկավարը խիստ սահմանափակել է օտարերկրյա այցերը։
ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ՌԴ նախագահին ձերբակալության վտանգ չի սպառնում, քանի որ այդ երկրները չեն միացել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրին: