Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկել է պաշտպանական համագործակցության հարցեր


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Ըստ հայկական կողմի՝ Սալիվանի հետ Գրիգորյանը քննարկել է անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, վերահաստատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Լաուրա Կուպերի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծել տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը, մտքեր փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծել խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:

Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին է մեկնել Միացյալ Նահանգներ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

XS
SM
MD
LG