Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը լրացուցիչ 4 մլն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար


Լրացուցիչ չորս միլիոն դոլարը Միացյալ Նահանգները նախատեսել է շուրջ 70 հազար մարդու պարենային աջակցության, հրատապ ապաստանի համար։

Միացյալ Նահանգները լրացուցիչ չորս միլիոն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի կողքին:

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում ստիպեց ավելի քան 100 հազար մարդու լքել իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ նաև շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը տեղահանվածների առատաձեռն ընդունելության համար։

Լրացուցիչ չորս միլիոն դոլարը Միացյալ Նահանգները նախատեսել է շուրջ 70 հազար մարդու պարենային աջակցության, հրատապ ապաստանի համար։

Սամանթա Փաուերի փոխանցմամբ՝ սկսած 2020 թվականից Միացյալ Նահանգներն արդեն 28 միլիոն դոլարի աջակցություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Հայաստան իմ վերջին այցի ընթացքում ես բազմաթիվ տեղահանվածներից անձամբ լսեցի ահռելի դժվարությունների ու վշտի մասին, որ նրանք ապրել են իրենց տները լքելու հետևանքով։ Մենք կշարունակենք անել հնարավորը՝ աջակցելու ինչպես տեղահանվածներին, այնպես էլ նրանց Հայաստանում առատաձեռն հյուրընկալողներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG