Մատչելիության հղումներ

Ֆիլիպինների ափի մոտ գրանցվել է 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ


Բնակիչները տարհանման կենտրոնում, Հինատուան, Ֆիլիպիններ, 2 դեկտեմբերի,. 2023թ.
Բնակիչները տարհանման կենտրոնում, Հինատուան, Ֆիլիպիններ, 2 դեկտեմբերի,. 2023թ.

Ֆիլիպինների ափերի մոտ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տագո քաղաքից 44 կիլոմետր արևելք՝ օջախը 31 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին ահազանգ չի հնչեցվել:

Դեկտեմբերի 2-ին Ֆիլիպիններում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչից հետո երկրի հարավարևելլյան շրջաններում, ինչպես նաև Ճապոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարվել։

Բացի այդ, սեյսմոլոգները գրանցել են առնվազն 14 հետցնցումներ՝ 3-ից 5.6 մագնիտուդով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG