Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը Եգիպտոսում մասնակցում է EDEX 2023 ռազմական արտադրության ցուցահանդեսին


Զաքիր Հասանովը, արխիվ
Զաքիր Հասանովը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Զաքիր Հասանովը և գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են Եգիպտոս՝ մասնակցելու EDEX 2023 ռազմական արտադրության ցուցահանդեսին։

Միջոցառումը բացել է և հյուրերին ողջույնի ուղերձով է դիմել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։

Հասանովը ծանոթացել է EDEX 2023 միջազգային ցուցահանդեսին ներկայացված սպառազինություններին, տեխնիկային և ռազմական տեխնիկային: Ցուցադրվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի մի մասն արտադրել են ադրբեջանական և թուրքական ընկերությունները:

Այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է տարբեր երկրների ռազմական ապրանք արտադրող ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG