Մատչելիության հղումներ

Այսօր Բաքվի դատարանում տեղի կունենա Գագիկ Ոսկանյանի գործով նիստը


Այսօր Բաքվի դատարանում տեղի կունենա Գագիկ Ոսկանյանի գործով նիստը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է գործով հինգ տուժողների անուններ՝ Էլվին Հուսեյնզադե, Իսրաֆիլ Մամեդով, Խայալ Դաշդամիրով, Ալի Քերիմով և Թոֆիկ Իսմայիլով։

Ադրբեջանցի զինծառայողները 40-ամյա պահեստազորային Գագիկ Ոսկանյանին գերեվարել են այս տարվա օգոստոսի 16-ին Ջերմուկի դիրքերից։ Բաքուն նույն օրը հայտարարեց, թե կեսօրին Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն, վիրավորված զինծառայողը ձերբակալվել է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց մեղադրանքը՝ այն բացարձակ սուտ համարելով, միաժամանակ տեղեկացնելով, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները։

Բաքուն ձերբակալությունից մի քանի ժամ անց Ոսկանյանի դեմ պետական սահմանը հատելու ու ահաբեկչության հոդվածներով քրեական գործ հարուցեց, պնդեց, որ նա «դիվերսանտ է, գործել է խմբի կազմում»։

XS
SM
MD
LG