Մատչելիության հղումներ

Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել


Ազիզ Մանսուրին նշանակվել է Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Այս պաշտոնում նա փոխարինել է Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Ըստ հաղորդման՝ «նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ, հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում»։

XS
SM
MD
LG