Մատչելիության հղումներ

Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց


Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի նա երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է գտնվի տանը։

Գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ վերաքննիչի դատավոր Արմեն Հովհաննիսյանը որոշումը կայացրել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. - «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս»:

Վերաքննիչ հակակոռուպցիոնի այս նույն դատավորը ամիսներ առաջ էլ էր որոշել, որ Խարչատուրովին երկար փակի տակ պահելու համար հիմքեր չկան, ինչին հակադրվել էր գործը քննող դատավոր Արամ Գրիգորյանը։

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման հոդվածով, նրա հետ մեղադրյալի աթոռին են ևս 12 հոգի, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այս քրեական գործն առնչվում է Արարատի մարզի Արմաշ համայնքում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանող հողամասի ու շինության վաճառքին։

Ավելի մանրամասն՝ այստեղ

XS
SM
MD
LG