Մադրիդի մայրուղիներից մեկի վրա այսօր մասնավոր փոքր ուղղաթիռ է ընկել։ Ուղղաթիռի մեջ գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել։
Ուղևորներից մեկը ինքնուրյուն է դուրս եկել վթարված ուղղաթիռից, մյուսին օգնել են հրշեջները։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ մեկը գլխի թեթև վնասվածքով, մյուսը հնարավոր է կոնքի ոսկորի ջարդվածք ունի։ Ուղղաթիռի օդաչուն ավելի թեթև վնասվածքներ է ստացել։
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են։