Մոսկվայի «Սադովոդ» տոնավաճառում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։ Տոնավաճառի տարածքից շուրջ 350 մարդ է տարհանվել։ Այրվել է մոտավորապես 150 քառակուսի մետր տարածք։
Տոնավաճառը պատկանում է հրեական ծագմամբ ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակներում նրանց անուններն ընդգրկված են։