Մատչելիության հղումներ

Ռուս ազգայնական Դմիտրի Դյոմուշկինի մուտքը Վրաստան չի թույլատրվել


Ռուս ազգայնական Դմիտրի Դյոմուշկին, արխիվ
Ռուս ազգայնական Դմիտրի Դյոմուշկին, արխիվ

Ռուս ազգայնական Դմիտրի Դյոմուշկինին նոյեմբերի 30-ի երեկոյան չի թույլատրվել մուտք գործել Վրաստան։ Նա արտաքսվել է։

Տելեգրամի իր էջում Դյոմուշկինը գրել է, որ Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է օդանավից իջնելուց անմիջապես հետո։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ձերբակալության մասին նրա պնդումը, ասելով, թե Դյոմուշկինին չի թույլատրվել մուտք գործել երկիր։

Դմիտրի Դյոմուշկինի հիմնադրած մի քանի սլավոնական-ազգայնական կազմակերպություններ Ռուսաստանում ծայրահեղական են ճանաչվել ու արգելվել։

Ծայրահեղականության համար ռուսական դատարանը 2017-ին նրան դատապարտել էր 2,5 տարվա ազատազրկման։ 2019-ի փետրվարին նա ազատ է արձակվել ընդհանուր ռեժիմի գաղութից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG