Մատչելիության հղումներ

Bloomberg. Արգենտինայի նորընտիր նախագահը պատրաստվում է հուդայականություն ընդունել


Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը դիմում է իր աջակիցներին, Բուենոս Այրես, 19-ը նոյեմբերի, 2023թ.
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը դիմում է իր աջակիցներին, Բուենոս Այրես, 19-ը նոյեմբերի, 2023թ.

«Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել», - հարավամերիկյան այս երկրի ընտրյալ նախագահի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը։

Կաթոլիկ ընտանիքից սերող Միլեյի մտադրության ևս մեկ ապացույցը, ըստ Bloomberg-ի, դարձավ երեկ մեկնարկած նրա այցը Միացյալ Նահանգներ։ «Նյու Յորք ժամանելուն պես Միլեյն ուղևորվել է հայտնի ռաբբի Մենահեմ-Մենդլ Շնեերսոնի՝ Քուինս թաղամասում գտնվող գերեզման», - հաղորդում է գործակալությունը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ քարոզարշավի ընթացքում Միլեյը խոստանում էր սերտացնել կապերը Արգենտինայի և Իսրայելի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG