Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է. նպատակը կապերի խորացումն է


Եվրամիությունից (ԵՄ) Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։

Ըստ եվրոպական կողմի հաղորդագրության՝ խմբի նպատակը Բրյուսելի ու Երևանի կապերի խորացման ու ամրապնդման հնարավոր ուղղությունները քննարկելն է։

Մոտակա երեք օրերը լինելու են հանդիպումների և տեղում իրավիճակին ծանոթանալու օրեր. Արսեն Թորոսյան

«Մենք ունենք համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագիրը, որի շրջանակներում աշխատում ենք, բայց նաև, այո, նոր գործիքներ էլ կարող են ներգրավվել այդ օրակարգում, և այս փաստահավաք, ըստ էության, առաքելությունը, մենք այդպես ենք անվանում իրենց, նոր իրողություններն առաջինը արձանագրելու և ապագա ուղղությունները մատնանշելու նպատակ ունի նաև։ Մենք շատ ենք կարևորում, փաստացի մոտակա երեք օրերը լինելու են հանդիպումների և տեղում իրավիճակին ծանոթանալու օրեր», - ասում է խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը։

Արդյոք մինչ օրս հստակ չէ Հայաստան -Եվրամիություն հարբերությունների օրակարգը, որ Բրյուսելը այսպիսի փորձագիտական խումբ է ուղարկում Հայաստան, Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց «Ազատությունը»։ Պատգամավորի կարծիքով՝ Երևան-Բրյուսել հարբերությունների օրակագրը հստակ է, իսկ վերջին շրջանում փորձում են ավելի խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով։

Հայաստան -Եվրամիություն օրակարգը հստակ է և կենտրոնացած է անվտանգային հարցերի վրա. Կիրակոսյան

Եվրամիության պատվիրակության հետ հանդիպում ունեցող Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով ևս՝ Հայաստան -Եվրամիություն օրակարգը հստակ է և կենտրոնացած է անվտանգային հարցերի վրա։

«Անվտանգությանն առնչվող բանակցային նուրբ թեմաներ կան, որ չեն կարող ամբողջությամբ բացահայտվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաստանի արձագանքը։ Հաջորդ պատճառը, որ ես չեմ քննադատի թափանցիկության բացակայությունը, այն է, որ ես նաև Հայաստանի կառավարությանն եմ մեղադրում և նույնիսկ մեզ՝ քաղաքացիական հասարակությանը, որն ավելին չի պահանջում։ Հայաստանը պետք է ավելին անի սեփական օրակարգը հաաստատելու համար, թե ինչ է ուզում ու ակնկալում Եվրամիությունից։ Այսպիսով քննադատությունը երկու կողմերին է ուղղված», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Բրյուսելից վերջերս վերադարձած քաղաքագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ այժմ Երևանը Բրյուսելի համար ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան երբևէ ունեցել է նախկինում։

«Հայաստանը դիտարկվում է դրական լույսի ներքո ու համարվում ավելի կարևոր գործընկեր, Եվրամիությունը ցանկանում է արագացնել Երևանի հետ հարաբերությունները զարգացնելու տեմպը՝ ոչ միայն դիտորդներ ուղարկելով, այլև Հայաստանի համար աննախադեպ՝ անվտանգային առումով։ Բրյուսելում մեծ է նաև Բաքվի հանդեպ զայրույթն ու հիասթափությունը», - շեշտեց նա։

Երևան ժամանած Եվրամիության պատվիրակությունը հանդիպումներ կունենա կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Ինչո՞վ է պայմանավորված եվրոպական առանձին երկրների ու Բրյուսելի կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության ավելացումը, երբ Երևանը պաշտոնապես հայտարարում է, որ արտաքին քաղաքական վեկտոր չի փոխել, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց. - «Այո, Հայաստանը չի փոխվել, բայց Եվրամիությունը սկսել է ավելի ըմբռնել Հայաստանի լեգիտիմությունն ու դիմադրողականությունը, հատկապես մյուս բոլոր հարևանների հետ համեմատությամբ։ Բացի այդ, նվաճում են համարում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները։ Այս հարցը պետք է դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարը չպահպանելու Ռուսաստանի թուլության և ձախողման, ինչպես նաև ինչ-որ առումով եվրոպական մեղքի տեսանկյունից, այն առումով, թե ինչ պատահեց Արցախում»։

Արևմուտքում զայրացած են Ադրբեջանի առավելապաշտպան դիրքորոշման պատճառով. քաղաքագետ

Քաղաքագետի կարծիքով՝ այժմ և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Նահանգներում զայրացած են Ադրբեջանի առավելապաշտպան դիրքորոշման պատճառով։ Ըստ նրա՝ Վաշինգտոնում և Բրյսուելում համոզմունք է եղել, թե Բաքուն անկեղծ էր, երբ խոսում էր բանակցությունների միջոցով ու դիվանագիտությամբ հարցերը լուծելու պատրաստակամության մասին, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերյան հարձակումը այդ ակնկալիքները ի չիք է դարձրել։

Կիրակոսյանի տեղեկություններով՝ հարձակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Բաքուն հույս էր տվել Արևմուտքին, թե թուլացնելու է Արցախի շրջափակումը, հետևաբար քաղաքագետի գնահատմամբ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն զայրացած են Բաքվի՝ բանակցային սեղան վերադառնալու դժկամությամբ, եթե ոչ մերժմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG