Մատչելիության հղումներ

«Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են»․ Քանանի


ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, Թեհրան:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, Թեհրան:

Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները լավ մակարդակի վրա են, ասել է Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նասեր Քանանին:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում: Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի ընդհանուր շահերի շրջանակում»,- ասել է խոսնակը:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, երկու կողմերն էլ ունեն կամք՝ այդ նպատակներին հասնելու համար:

XS
SM
MD
LG