Մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, և Ռուսաստանը տեղյակ է Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նրանց փորձերի մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա՝ սակայն, ոչ ոք ի վիճակի չէ այնտեղ խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ, բացի Ռուսաստանից։
Նա նշել է, որ նախկինում նման քայլերը արվել են «դիմակների ներքո», սակայն հիմա դրանք վաղուց գցված են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ։
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ նման երկրները, որոնք միակողմանի դիրքորոշում են որդեգրել, չեն կարող որևէ բան հավակնել, «դա և՛ անհնար է, և՛ անտեղի»։