Մատչելիության հղումներ

Իրանում ձնահյուսի հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել, 4-ը՝ վիրավորվել


Իրան - Փրկարարները դեպքի վայրում, 25-ը նոյեմբերի, 2023թ.
Իրան - Փրկարարները դեպքի վայրում, 25-ը նոյեմբերի, 2023թ.

Իրանի արևմտյան Օշտրանկու լեռներում ձնահյուսի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Փրկարարները հինգ լեռնագնացների մարմինները հայտնաբերել են 4150 մետրանոց Սան Բորան լեռան գագաթի մոտ, որը գտնվում է Թեհրանից մոտ 300 կմ հարավ-արևմուտք: Եվս չորս ալպինիստներ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Ինը հոգուց բաղկացած թիմը արշավն սկսել էր նոյեմբերի 23-ին՝ չնայած ձնահյուսի հնարավոր վտանգի մասին տեղական իշխանությունների նախազգուշացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG