ՆԱՏՕ-ում գտնում են, որ բյուրոկրատական քաշքշուկները խանգարում են Եվրոպայում զորքերի արագ տեղաշարժին, ու այդ խնդիրը կարող է լուրջ ձգձգումների պատճառ դառնալ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ «Աջակցության և ապահովման միացյալ հրամանատարության» (JSEC) ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը Reuters-ին ասել է, որ «այն, ինչ մենք չենք անում խաղաղ ժամանակ, պատրաստ չի լինի ճգնաժամի կամ պատերազմի դեպքում»։
«Դաշինքը պետք է իր ռազմակայաններից օպերատիվ տեղափոխի զորքերը արևելյան թևի անհրաժեշտ կետ», - ասել է նա՝ առաջարկելով «ռազմական Շենգենի» պես գոտի ստեղծել զինտեխնիկայի արագ տեղաշարժի համար։ «Մենք պետք է մի քայլ առաջ լինենք», - ընդգծել է Սոլֆրանկը։
2018 թվականին ստեղծված այդ կառույցի (JSEC) նպատակը Եվրոպայում զորքերի տեղաշարժն ապահովելն է։