Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, թե Գերմանիան կավելացնի ռազմական ծախսերը և կկատարի պաշտպանության ոլորտին ներքին համախառն արդյունքի 2 տոկոսը տրամադրելու ՆԱՏՕ-ի երկրների ստանձնած պարտավորությունը:
«Մենք երաշխավորում ենք պաշտպանական ծախսերը 2 տոկոսի հասցնելը, դա կլինի 20-ական և 30-ական թվականներին, և ես պատասխանատվություն եմ վերցնում խոսքերիս համար: Շատ բաներ, որ այսօր ենք պատվիրում, բանակը 2030-ականներին կստանա»,- ասել է Շոլցը:
Նախօրեին նա հայտարարել է, թե Գերմանիայի բանակը կդառնա Եվրոպայի պաշտպանության համակարգի ողնաշարը:
Դա զինված ուժերի դերի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման էական տեղաշարժ է: Գերմանիայի ղեկավարությունը սկսել է վերանայել Բունդեսվերի՝ գերմանական բանակի նկատմամբ մոտեցումներն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: