Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով Դոնեցկի մարզի Կումաչովո գյուղում զոհվել է դերասանուհի Պոլինա Մենշիխը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, բայց պաշտոնապես միայն այսօր է հաղորդվում։ Այդ մասին հայտնել է «Պորտալ» թատրոն-ստուդիան, որտեղ Մենշիխն աշխատում էր։
Ըստ ռուսական Տելեգրամ ալիքների՝ Մենշիխը Դոնեցկի մարզ էր մեկնել ռուսական ուժերին նվիրված նոր ներկայացում ցուցադրելու համար։
Այդ հրետակոծության մասին ուկրաինացի զինվորականներն ասել են, որ Ռուսաստանի առնվազն 25 զինծառայող է սպանվել, ևս 100-ը վիրավորվել են. զինծառայողները հավաքվել էին տոնական երեկույթի, որի ընթացքում նրանց մարտական պարգևներ են տրվել։