Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ»


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովա, արխիվ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովա, արխիվ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ» և համոզմունք հայտնել, թե Հայաստանի իշխանությունները խուսափում են Բաքվի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններից։

«Այսօր Ադրբեջանի օրակարգում են հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ցավոք, հանուն խաղաղության աշխատելու փոխարեն Հայաստանը դեռ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Ադրբեջանին»,- երեքշաբթի օրը խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Գաֆարովան:

Նա հավելել է՝ «Երևանը շարունակում է օգտագործել բոլոր հնարավորություններն ու հարթակները հակաադրբեջանական արշավի համար»։

XS
SM
MD
LG