Մատչելիության հղումներ

Շախմատի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում


Շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել և բրոնզե մեդալ նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը 13 միավոր է վաստակել, 15-ական միավորով առաջին և երկրորդ տեղերում են, համապատասխանաբար, Սերբիան և Գերմանիան։

Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 11-21-ը։

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 11-րդ տեղն է գրավել։ Հաղթել է Բուլղարիայի հավաքականը, որին հաջորդում են Ադրբեջանը և Ֆրանսիան։

XS
SM
MD
LG