Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահն ու ԱՄՆ կոնգրեսականը կարևորում են խաղաղությունը տարածաշրջանում


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Տարածաշրջանում իրավիճակն է ներկայացրել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ այսօր ընդունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին:

Ազգային ժողովի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:

Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:

Ուիլսոնը կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:

XS
SM
MD
LG