Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է կանխել. APA


Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում են կանխել, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական մամուլը։

Ըստ հաղորդման՝ իրանական ծագումով տղամարդը փորձել է զենքով ներխուժել Բաքվում Իսրայելի դեսպանատուն, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները նրան զինաթափել են։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին, սակայն օրը չի հստակեցվում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում Մ.Խ. Հուսեյնզադեին մեղադրանք է առաջադրվել «կրոնական ատելության հիմքով ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար», նա դատապարտվել է 4-ամսյա կալանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG