Ռուսաստանում տարեկան սղաճը հիմա գերազանցում է 7 տոկոսը, և այդ մակարդակը չի կարելի անվնաս անվանել, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում, ասել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։
«Մեզ երբեմն կշտամբում են, թե մենք չափից շատ ենք բարձրացրել բանկային տոկոսադրույքը, թե այն գրեթե երկու անգամ գերազանցում է ընթացիկ գնաճը: Նախ նշեմ, որ տարեկան գնաճը՝ սկսած հունիսից, հետևողականորեն աճում է: Այժմ այն արդեն 7 տոկոսից ավելի է, թեպետ մեր նախատեսածը՝ 4 տոկոս էր: Այս աճը բնավ չի կարելի անվնաս որակել»,- ասել է Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը պատրաստ կլինի նվազեցնել տոկոսադրույքը 2024 թվականին՝ երբ տարեկան գնաճը կիջնի մինչև թիրախային 4 տոկոսի ցուցանիշը, սակայն որոշ ժամանակ տեմպերը դեռ բարձր կլինեն, որպեսզի «գնաճի թափանիվը դանդաղի»: