Բյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։
Արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։
Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ:
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել այսօր: