Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իրանում, զգացվել է նաև Հայաստանում


Այսօր ժամը 18:58 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Մակու քաղաքից 23 կիլոմետր հյուսիս-արևելք, այն զգացվել է նաև Հայաստանում:

4․3 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48 աստիճան և արևելյան երկայնության 44.62 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:

Հայաստանի Արարատի և Վայոց ձորի մարզերում երկրաշարժը զգացվել է 3-4 բալլ, Երևանում՝ 2-3 բալլ ուժգնությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG