Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոյի պրոդյուսերական ընկերությունը մեղավոր է ճանաչվել սեռային խտրականության հայցով:
Գրեհեմ Չեյզ Ռոբինսոնն, որը Դե Նիրոյի անձնական օգնականն էր, դատի է տվել դերասանի հիմնադրած Canal Productions ընկերությանը՝ սեքսիստական բովանդակության և տհաճ այլ մեկնաբանությունների համար:
Թեև 80-ամյա Դե Նիրոն, ըստ տեղեկությունների, անձամբ մեղավոր չի ճանաչվել, Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները պարտավորեցրել են նրա ընկերությանը 1 միլիոն 300 հազար դոլար հատուցում վճարել Ռոբինսոնին: