Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի ԱԳ նախարար Պակ Չինի հետ։
ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները, հայտնում են ԱԳՆ-ից։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նախարար Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները: Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գորրծընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: