Մատչելիության հղումներ

Էրդողանը հարգանքի տուրք է մատուցել արդիական Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթուրքի հիշատակին


Էրդողանը հարգանքի տուրք է մատուցում Աթաթուրքի հիշատակին, Անկարա, 10 նոյեմբերի, 2023թ.
Էրդողանը հարգանքի տուրք է մատուցում Աթաթուրքի հիշատակին, Անկարա, 10 նոյեմբերի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին՝ նրա մահվան 85-րդ տարելիցի կապակցությամբ։

Նա մի խումբ բարձրաստիճան պետական գործիչների ընկերակցությամբ այցելել է Անկարայում Աթաթուրքի դամբարան:

«Ես հարգանքս եմ հայտնում ազգային-ազատագրական պայքարի գլխավոր հրամանատար և մեր հանրապետության հիմնադիր Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին՝ նրա մահվան 85-րդ տարելիցի կապակցությամբ»,- Х սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի ղեկավարը:

Նոյեմբերի 10-ին Թուրքիայում միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված արդիական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին:

Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին: Այդ ժամանակվանից ամեն տարի նոյեմբերի 10-ին՝ առավոտյան 09-ն անց 5-ին (Աթաթուրքի մահվան ստույգ ժամը) երկրում հայտարարվում է լռության րոպե։

Ըստ թուրք պատմաբանների, Աթաթուրքը՝ գլխավորելով ազգային հեղափոխական շարժումը, ստեղծել է նոր պետություն և իրականացրել է մի շարք խոշոր քաղաքական, սոցիալական և մշակութային բարեփոխումներ։

«Լինելով խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ, ապա հանրապետության նախագահ, նա անառարկելի հեղինակություն և հարգանք է վաստակել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում»,- այսօր գրել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այսօր Անկարայում՝ Թուրքիայի հիմնադիր նախագահի դամբարանում, տեղի է ունենում ականավոր պետական գործչի մահվան տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։

XS
SM
MD
LG