Մատչելիության հղումներ

Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը նախատեսված է դեկտեմբերի 14-ին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը նախատեսված է դեկտեմբերի 14-ին, հաղորդում է РБК՝ վկայակոչելով միջոցառման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ իր երկու աղբյուրները։

Պուտինի, այսպես կոչված, մեծ մամուլի ասուլիսն առաջին անգամ տեղի է ունեցել դեռ 2001 թվականին, իսկ 2012 թվականին, Կրեմլ վերադառնալուց հետո, դրանք ամեն տարի անցկացվում էին դեկտեմբերին։ Ասուլիսները երկար էին տևում՝ միջինը մոտ 4 ժամ։

Անցած տարի այդ ասուլիսը չեղարկվեց։ The Moscow Times-ը գրեց, թե Պուտինը որոշել է անձամբ դա չեղարկել «Ուկրաինայի կողմից հնարավոր դիվերսիայի պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG