Մատչելիության հղումներ

Տոկաևը «պատմական» է գնահատել Պուտինի այցը Ղազախստան


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղազախստան։

«Ընդհանուր առմամբ Ձեր այցը շատ մեծ քաղաքական, կարելի է ասել, պատմական նշանակություն ունի։ Բոլորին հայտի է, որ Ղազախստանն ու Ռուսաստանը դաշնակցային, ռազմավարական գործընկերներ են։ Մեզ միավորում է ամուր բարեկամությունը, ընդհանուր պատմությունն ու սերտ հոգևոր կապերը»,- Աստանայում, դիմելով Պուտինին, ասել է Տոկաևը։

Պուտինն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերային և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, նշելով, որ թվերը դրա վառ ապացույցն են։

Ռուսաստանի նախագահը Ղազախստան է ժամանել նոյեմբերի 9-ին։
Այս տարվա ընթացքում սա երկու երկրների նախագահների 5-րդ հանդիպում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG