Մատչելիության հղումներ

Էրդողանն այսօր մեկնում է Ուզբեկստան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին։

Թուրքիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Էրդողանը վաղը հանդիպումներ կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ, իսկ այսօր նախատեսված է նրա ելույթը գագաթնաժողովի շրջանակներում։

Գագաթնաժողովին կքննարկվեն կազմակերպության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև առևտրի, տրանսպորտային ցանցերի և մասնակից երկրների միջև կապերի բարելավմանը վերաբերող հարցեր։

XS
SM
MD
LG