Մատչելիության հղումներ

Շուշիի տակ ավտովթարի հետևանքով 5 մարդ է զոհվել

Լեռնային Ղարաբաղ, Շուշի, արխիվային լուսանկար
Լեռնային Ղարաբաղ, Շուշի, արխիվային լուսանկար

Նոյեմբերի 4-ի գիշերը Շուշիի տակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել։

Պիկապ տեսակի ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, ընկել ձորը և հրդեհվել։ Մեքենայում գտնվող 5 մարդիկ զոհվել են, իսկ վարորդը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանք բոլորը ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներ էին, որն աշխատանքներ է կատարում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում։

XS
SM
MD
LG