Մատչելիության հղումներ

Մոսկվան կարող է ռազմակայան տեղակայել Լիբիայում․ Bloomberg


Բողոքի ցույց Լիբիայում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, 17-ը հոկտեմբերի, 2023թ․
Բողոքի ցույց Լիբիայում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, 17-ը հոկտեմբերի, 2023թ․

Մոսկվան կարող է ռազմակայան տեղակայել Լիբիայում․ երկու երկրներն այժմ բանակցում են այս հարցի շուրջ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ ամերիկյան գործակալության՝ համապատասխան համաձայնագրի շուրջ աշխատանքը սկսվել է սեպտեմբերի վերջին՝ Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարիի մոսկովյան այցից ու նախագահր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը, իբր, կարող է ստանալ Միջերկրականի ափին մշտապես ռազմանավեր տեղակայելու, ինչպես նաև մի քանի ավիաբազաներից օգտվելու իրավունք։ Դրա դիմաց Լիբիային կմատակարարվեն հակաօդային պաշտպանության համակարգեր, բացի այդ, ռուս հրահանգիչները կվերապատրաստեն լիբիացի օդաչուներին և հատուկ նշանակության ջոկատայիններին։

Արձագանքելով այս տեղեկությանը՝ Լիբիայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Ջոնաթան Վայներն ասել է, թե Վաշինգտոնում շատ լուրջ են վերաբերվում դրան։

«Եթե Ռուսաստանը նավահանգիստներ ստանա Միջերկրական ծովում, դա նրան հնարավորություն կտա լրտեսել ամբողջ Եվրամիությունը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

XS
SM
MD
LG