Մատչելիության հղումներ

Համբուրգի օդանավակայանում անհայտ անձը պատանդ է վերցրել երեխային


Համբուրգի օդանավակայանում անհայտ անձը պատանդ է պահում երեխային: Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը զինված է։ Օդանավակայան մեկնումներն ու ժամանումները չեղարկվել են, այն արգելափակված է, ոստիկանական գործողություն է իրականացվում։

Ինչպես գրում է Bild թերթը, 35-ամյա տղամարդու մեքենան բախվել է օդանավակայանի արգելապատնեշին և դուրս է եկել թռիչքուղու վրա՝ կանգ առնելով Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի մոտ։ Նրա հետ մեքենայի մեջ է չորսամյա դուստրը։

Կասկածյալը, ըստ հաղորդման, վիճել է իր նախկին կնոջ հետ երեխայի խնամակալության համար և պահանջում է թույլ տալ նրան դստեր հետ թռչել Թուրքիա։

Ոստիկանությունը օդանավակայանից տարհանել է մոտ 3200 ուղևորի և դիմավորողների։ Չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները դեպի և հակառակ ուղղությամբ։ Տեղական ժամանակով ժամը 6-ի դրությամբ ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալի հետ բանակցություններ են ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG