Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտքում ունենալով Մերձավոր Արևելքի ու Ուկրաինայի պատերազմները այսօր այցել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի զինվորական գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակին։ Կաթոլիկ եկեղեցին այսօր մեռելոց է նշում։
Հռոմի տարածքում գտնող այդ գերեզմանատանը 425 զինվորներ են հուղարկավորված։ Պապն այդտեղ հակապատերազմական խոսք է ասել։
«Խոսելով հիշողության ու հույսի մասին, կուզենայի կանգ առնել մի պահի վրա, ինչն ինձ հետ պատահեց մուտքի մոտ։ Ես նայում էի ընկածների տարիքին, մեծ մասը 20-ից 30 տարեկան են։Կտրված կյանքեր, կյանքեր առանց ապագայի, այստեղ։ Նույնը տեղի է ունենւոմ այսօր», - ասել է Ֆրանցիսկոսը։