Մատչելիության հղումներ

Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ Գազայում զոհերի թիվը մոտենում է 8800-ին


Գազա, 1 նոյեմբերի, 2023թ.
Գազա, 1 նոյեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում իսրայելական ուժերի հրետակոծության և ռմբահարումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 8 հազար 800-ին: Այդ մասին հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում իսրայելական հարձակումների զոհերի թիվը ներկայումս կազմում է 8 հազար 796»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել պաղետսինյան աղբյուրների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

XS
SM
MD
LG