Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակի ու «Համաս»-ի միջև մարտեր են ընթանում


Իսրայելի բանակի ու «Համաս»-ի զինյալների միջև անցած գիշերվանից մարտեր են ընթանում։ Հաղորդվում է, որ ուժեղ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչ Փիթեր Լերները BBC-ին ասել է, որ բանակը «քայլ առ քայլ, հարված առ հարված» ոչնչացնում է «Համաս»-ի գրոհայիններին։

Իսրայելական կողմը հաղորդում է, որ անցած մեկ օրվա ընթացքում հարվածել է «Համաս»-ի 300 թիրախների։

«Համաս»-ի մարտական «Ալ-Ասքամ բրիգադները» հայտնել են, որ հակատանկային հրթիռներով իսրայելական չորս զրահամեքենա են խոցել, ինչպես նաև հրասայլ ու բուլդոզեր թիրախավորել ու գնդացրային կրակ բացել իսրայելցի զինվորների վրա։

«Համաս»-ի հայտնած գործողությունների վերաբերյալ իսրայելական կողմում մեկնաբանություններ չկան։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով 1400 մարդ է զոհվել։ Իսրայելի ավիահարվածներից Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 8 հազարը, հաղորդում է Գազայի հատվածի առողջապահական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG